Ժամանակին մարդը կարող էր զանգել շտապօգնություն, և այն հասանելի չլիներ. հիմա բացառված է նման դեպք. Ավինյան
Քանի որ ձեր հանձնարարությամբ շտապօգնությունում հետքանչ ներդրվեց և համարյա թե պրակտիկորեն չենք ունենում բաց թողնված զանգ և բողոք, նույնը ուզում ենք ներդնել առողջության կենտրոններում: Այս մասին, այսօր Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը՝ դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին:
Վերջինս էլ արձագանքեց. «Որքան էլ որ տարօրինակ հնչի, բայց ժամանակին մենք այդպիսի ժամանակներ ունեցել էինք, երբ մարդը զանգում էր շտապօգնություն և կարող էր հասանելի չլիներ շտապօգնությունը: Հիմա նմանատիպ դեպքերը բացառված են»: