երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը

Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը

Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը դադարեցվում է ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը։

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանն ԱԺ-ում ներկայացրեց օրինագիծը՝ տեղեկացնելով. «Ժամանակավորապես՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, դադարեցվում է ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրեր ստեղծելն ու աստիճանաբար հին անձնագրերը նորերով փոխարինելը»։ 

Նրա խոսքով, նախատեսվում է ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի համապատասխան որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ նույնականացման քարտերը տրամադրել առանց էլեկտրոնային պահոցի՝ մինչև ՀՀ կառավարության որոշմամբ դրանց բնութագիր սահմանելը. «Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը, իսկ էլեկտրոնային պահոց չպարունակող նույնականացման քարտերը՝ 2023 թվականին փետրվարի 15-ից»։

  • Կիսվել: