շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Հունիսի 2-ից 96 ժամով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս մայրուղային գազատարի և Կարմիր կամուրջ - Բերդ մայրուղային գազատարի վրա նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Ինչպես հայտնում են Գազպրոմ-Արմենիա ՓԲԸ-ից, նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:

1992 թվականին շահագործման հանձնելուց ի վեր՝ շուրջ 28 տարի, Կարմիր կամուրջ - Բերդ մայրուղային գազատարի զննման և անհրաժեշտ շահագործման ու տեխնիկական սպասարկման աշխատանքներ հնարավոր չի եղել իրականացնել:

Հայ-վրացական միջկառավարական պայմանավորվածությունների ադյունքում վերը նշված ժամանակահատվածում մայրուղային գազատարների վրա կկատարվեն մասնակի վերանորոգման աշխատանքներ:

  • Կիսվել: