երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Զգուշացում․ դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը Երևանի և 5 մարզերի ճանապարհներին մերկասառույց կլինի

Զգուշացում․ դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը Երևանի և 5 մարզերի ճանապարհներին մերկասառույց կլինի

Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված՝ Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։

Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 21-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ: Դեկտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 21-26-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-24-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-26 -ը սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ:

  • Կիսվել: