շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Զեդեա գյուղում հրդեհ է բռնկվել տներից մեկի տանիքում

Զեդեա գյուղում հրդեհ է բռնկվել տներից մեկի տանիքում

Փետրվարի 1-ին, ժամը 00։52-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զեդեա գյուղում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:53-ին, մարվել՝ 04:10-ին: Այրվել են տան (80 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ) և տանիքում կուտակած մոտ 30 հակ անասնակեր, իսկ 30 հակ՝ ծխահարվել։

  • Կիսվել: