երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Աղոթեցի մեր երկրների խաղաղության համար. Աննա Հակոբյանն այցելել է Կիևի Սուրբ Միխայիլի տաճար

Աղոթեցի մեր երկրների խաղաղության համար. Աննա Հակոբյանն այցելել է Կիևի Սուրբ Միխայիլի տաճար

Այսօր զբոսնեցինք Կիևի կենտրոնում։ Սուրբ Միխայիլի տաճարում առավոտյան պատարագ էր։ Ես էլ մոմ վառեցի և աղոթեցի մեր երկրների խաղաղության համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայայի հրավերով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մեկնել է Կիև՝ մասնակցելու առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին:

  • Կիսվել: