երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Զբոսաշրջության կոմիտեի նախագահը Իսպանիայի թագավորի հետ քննարկել է զբոսաշրջային կապերի զարգացման հնարավորությունները

Զբոսաշրջության կոմիտեի նախագահը Իսպանիայի թագավորի հետ քննարկել է զբոսաշրջային կապերի զարգացման հնարավորությունները

FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի պաշտոնական ընդունելությունը։ Այդ մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից:

Ընդունելության շրջանակում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել Նորին Մեծության հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստան–Իսպանիա զբոսաշրջային կապերի զարգացման հնարավորությունները։

Ընդունելության ավարտին Իսպանիայի Թագավորը լուսանկարվել է ցուցահանդեսին մասնակցող երկրների ներկայացուցիչների հետ։

  • Կիսվել: