հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Զբոսաշրջիկներին կողոպտելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու ՔՊ-ական ավագանու անդամը. Aravot.am

Զբոսաշրջիկներին կողոպտելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու ՔՊ-ական ավագանու անդամը. Aravot.am

Այսօր ձերբակալվել է Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Աղասի Մաթևոսյանն ու նրա շրջապատից ևս երեք անձ։ ՛՛Առավոտին՛՛ հասած տեղեկություններով, նրանք կասկածվում են զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկելու մեջ, հայտնումէ  Aravot.am-ը:

Զզբոսաշրջիկները իրենց կողոպուտի ենթարկելու բողոքով  դիմել են փողոցում հսկողություն իրականացնող պարեկային ծառայության աշխատակիցներին, վերջիններս էլ  ավագանու անդամին և ևս 3 հոգու բերման են ենթարկել Ախուրյանի ոստիկանություն։

Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը, որ զբոսաշրջիկների բողոքի հիման վրա պարեկային ծառայության աշխատակիցները Ախուրյանի ոստիկանություն բերման են ենթարկել 4 անձի։ Մեր տեղեկություններով, նրանք ձերբակալվել են  ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի որոշմամբ։

Նշենք, որ Գյումրու ավագանու  ՔՊ-ական անդամը նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հորեղբոր որդին է։

կայքը լրացուցիչ մանրամասներ կհայտնի ՀՀ Քննչական կոմիտեից պարզաբանում ստանալուն պես։

  • Կիսվել: