ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զարուհի Բաթոյանը ՀՀ-ում Իրանի դեսպանին տեղեկացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդկային զոհերի և ավերածությունների մասին

Զարուհի Բաթոյանը ՀՀ-ում Իրանի դեսպանին տեղեկացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդկային զոհերի և ավերածությունների մասին

Հոկտեմբերի 5-ին նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

 

Նախարար Բաթոյանը զրուցակցին տեղեկացրել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մարդկային բազմաթիվ զոհերի և ավերածությունների մասին:

Նախարար Բաթոյանը շեշտել է, որ հայկական կողմը վճռական է լուծել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները:

 

Իրանի դեսպանը հույս է հայտնել, որ շուտափույթ խաղաղություն կհաստատվի, և կվերականգնվի երկխոսությունը: Իրանական կողմը նաև անընդունելի է համարել հակամարտությանը երրորդ երկրների միջամտությունը:

Կողմերը քննարկել են նաև աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները:

  • Կիսվել: