ուրբաթ, հունիս 21
21 / 6 / 2024
Զարգացման ասիական բանկը 10 մլն դոլար վարկ կտրամադրի Հայաստանին կրթության և առողջապահության բարելավման համար

Զարգացման ասիական բանկը 10 մլն դոլար վարկ կտրամադրի Հայաստանին կրթության և առողջապահության բարելավման համար

Զարգացման ասիական բանկը հավանություն է տվել 10 մլն դոլար վարկի տրամադրմանը Հայաստանի կառավարությանը` կրթության  և առողջապահության ոլորտներում ծառայությունների որակի և հասանելիության բարելավման նպատակով: Այս մասին տեղեկացնում է Modern Diplomacy-ն։

Ըստ աղբյուրի` Հայաստանում որակյալ կրթության և բուժսպասարկման հասանելիությունը բավարար չէ, ինչի արդյունքում շատ մարդիկ չունեն հմտություններ, որոնք անհրաժեշտ են գործատուների պահանջները բավարարելու համար:

ԶԱԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի առողջապահության գծով ավագ մասնագետ Ռոզելա Լավադոյի խոսքով` այս օգնությունը կաջակցի ՀՀ կառավարության շարունակվող ջանքերին, որպեսզի քաղաքացիները լինեն կրթված, առողջ և ավելի արդյունավետ։

  • Կիսվել: