ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զանգերի հատվածում, Մեղրիի լեռնանցքում և Տավուշում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր

Զանգերի հատվածում, Մեղրիի լեռնանցքում և Տավուշում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Իջևանի, Տավուշի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Վարդենիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում, Մեղրիի լեռնանցքում և Տավուշի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

  • Կիսվել: