Ըստ «Cost of living plus index by City 2025»-ի՝ Երևանում կյանքն ավելի թանկ է, քան Մոսկվայում ու Պեկինում
Երևանում ապրելու ծախսերը գերազանցում են Մոսկվայի, Թբիլիսիի, Բաթումիի, Պեկինի, Ռիոյի, Բուդապեշտի, Բաքվի և մի շարք այլ մեծ քաղաքների ծախսերը։
Համաձայն վարկանիշային ցուցակի՝ Երևանը տարածաշրջանում ամենաթանկ քաղաքն է՝ զբաղեցնելով 179-րդ հորիզոնականը։ Ապրելու ավելի մատչելի պայմաններ են արձանագրվել Մոսկվայում (210-րդ տեղ), Անկարայում (214), Թբիլիսիում (222), Բաքվում (256), Բաթումում (257) և Թեհրանում (267)։
Երևանում կյանքի արժեքը գերազանցում է նաև Պեկինի (184-րդ տեղ), Վարշավայի (181), Բուենոս Այրեսի (196), Բուդապեշտի (200), Սան Պաուլոյի (243), Ռիո դե Ժանեիրոյի (269), Մինսկի (281) և Նովոսիբիրսկի (303) ցուցանիշները։
Աշխարհում կյանքի ամենաբարձր ծախսերն արձանագրվել են Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Ցյուրիխում, Ժնևում, Բոստոնում, Սինգապուրում, Վաշինգտոնում և մի շարք այլ խոշոր քաղաքներում։