չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ընտրացուցակներում ընդգրկված է նույն տվյալներով 38 անձ. Ընտրությունների վերահսկման կոմիտե

Ընտրացուցակներում ընդգրկված է նույն տվյալներով 38 անձ. Ընտրությունների վերահսկման կոմիտե

Ընտրական ցուցակների հետ կապված հայտնաբերվել է նույն անուններով, ազգանուններով եւ հայրանուններով, նույն ծննդյան ամսաթվով 38 անձ, սակայն գրանցվել են երկու տարբեր վայրերում: Այս մասին հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ընտրությունների վերահսկման հանձնաժողովի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նա չբացառեց, որ տեսականորեն դրանք կարող են տարբեր մարդիկ լինել` նշելով, որ այդ հանգամանքը կպարզվի: «Ընտրություններից հետո ցուցակները կհրապարակվեն: Եթե ​​պարզվի, որ այդ անձինք քվեարկելու են երկու տարբեր տեղերում եւ իրենց ստորագրությունները դնելու են, ապա մենք կդիմենք Ոստիկանություն»,- ասաց Մելիքյանը:

  • Կիսվել: