հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ընտանիքիս կողքին գտնվելու համար իմ՝ երկրից բացակայելն այլ լույսի ներքո ներկայացնելն ի ցույց է դնում իրենց ստոր էությունը. Լևոն Քոչարյան

Ընտանիքիս կողքին գտնվելու համար իմ՝ երկրից բացակայելն այլ լույսի ներքո ներկայացնելն ի ցույց է դնում իրենց ստոր էությունը. Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչայանի որդի Լևոն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ իր՝ երկրից բացակայելը ներկայացվում է այլ լույսի ներքո, մինչդեռ ինքը չի լքել պայքարի շարքերը, այլ պարզապես բնական է, որ պետք է լինի նաև իր ընտանիքի կողքին՝ արտասահմանում, որտեղ շուտով կծնվի իր ու Սիրուշոյի դուստրը: 

՛՛Սրանք իրանց երեկվա վայրագությունների նպատակն էն էր, որ մարդիկ վախենան ու էլ դուրս չգան: Որ հասկացան էդպես չի, փորձում են ուրիշ ստորությունների գնալ, օրինակ իմ շաբաթներ առաջ պլանավորած երկրից բացակայելն այդ լույսի ներքո են ուզում ներկայացնել: Չեն հասկանում, որ ինչքան իրանք իրանց լկտի են պահում, մեր շարքերում վճռական մարդկանց քանակը միայն ավելանում է:

Ես պայքարի մեջ եմ և շարունակում եմ մնալ անմնացորդ, անկախ նրանից, որ որոշ ժամանակ ֆիզիկապես ձեր կողքին չեմ լինի և բնական է նաև պետք է լինեմ ընտանիքիս կողքին, քանի որ շուտով մեր աղջիկը պիտի ծնվի: Եվ սա ներկացնելը այլ լույսի ներքո, կրկին ի ցույց է դնում իրենց ստոր էությունը՛՛,-նշել է Քոչարյանը:

 

  • Կիսվել: