երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Ընտանեկան բժշկության 9-րդ Գիտաժողովը տեղի կունենա  հոկտեմբերի 21-22-ին

Ընտանեկան բժշկության 9-րդ Գիտաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 21-22-ին

Միջազգային մասնակցությամբ Ընտանեկան բժշկության 9-րդ Գիտաժողովը տեղի կունենա 2022թ. հոկտեմբերի 21-ին և 22-ին Երևանում՝ Մ.Խորենացի 15 հասցեում գտնվող «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի կոնֆերանս-դահլիՃում (սկիզբը՝ 09։30):

Գիտաժողովը նվիրված է ընտանեկան բժշկության արդի խնդիրներին, ԱԱՊ օղակի բժիշկների և նեղ մասնագետների գործնական աշխատանքում հաճախ հանդիպող առողջական խնդիրներին, հատկապես՝ առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշման, կառավարման, կանխարգելման և բուժման ժամանակակից մոտեցումներին, ինչպես նաև COVID-19-ով պայմանավորված նոր մարտահրավերների հաղթահարմանը:

Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան առաջատար մասնագետներ Հայաստանից, հայազգի բժիշկներ Մեծ Բրիտանիայից, Շվեդիայի Թագավորությունից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, ինչպես նաև ճանաչված պրոֆեսորներ Ռուսաստանի Դաշնությունից:

 

  • Կիսվել: