կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ընթացիկ տարում Շենգավիթ վարչական շրջանում կբարեկարգվի ընդհանուր 33 բակային տարածք. Տիգրան Ավինյան

Ընթացիկ տարում Շենգավիթ վարչական շրջանում կբարեկարգվի ընդհանուր 33 բակային տարածք. Տիգրան Ավինյան

Երևանյան բակերի անօրինական ցանկապատված տարածքները զրկել են բնակիչներին բակային հանգստի իրավունքից: Ժամանակն է այս հին խնդիրներին տալ նորարար և խելամիտ լուծումներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

«Երևանյան բակերը կրկին լցվելու են ջերմ բակային զրույցներով և երեխաների խաղային տրամադրությամբ:
 
Ընթացիկ տարում Շենգավիթ վարչական շրջանում կբարեկարգվի ընդհանուր 33 բակային տարածք, և բնակչության տնօրինմանը կվերադարձվեն իրենց բակերը: Բակային տարածքների բարեկարգման ծավալուն աշխատանքները կշարունակվեն նաև հաջորդ տարի»,- գրել է Ավինյանը:

 

  • Կիսվել: