շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Ընդունվում են հայտեր «Քույր դպրոցներ» կրթական ծրագրի շրջանակում Ֆրանսիայում կայանալիք հյուրախաղերի մասնակցության նպատակով

Ընդունվում են հայտեր «Քույր դպրոցներ» կրթական ծրագրի շրջանակում Ֆրանսիայում կայանալիք հյուրախաղերի մասնակցության նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Ֆրանս-Աշտարակ» հայ-ֆրանսիական մշակութային միությունը և Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը հայտարարում են մրցույթ՝ «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի Լիոն և Վալանս քաղաքներում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա համատեղ համերգաշարի մասնակցության նպատակով:

Լսումներին կարող են մասնակցել ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտները հետևյալ մասնագիտություններով՝ դաշնամուր, ջութակ, փողային գործիքներ, ազգային նվագարաններ և մեներգեցողություն: Ծրագրի մասնակցության բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները:

Մասնակիցների ընտրությունը կիրականացվի տեսաձայնագրությունների միջոցով՝ մասնագիտական հանձնաժողովի կողմից:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2025 թվականի մայիսի 8-ը ներկայացնել տեսաձայնագրության առցանց հղումը (Youtube հարթակի հղում) [email protected] էլեկտրոնային հասցեին: Տեսաձայնագրության տևողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 7 րոպե, կատարվող ծրագիրը՝ ազատ ոճի ստեղծագործություններ:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ 077-42-24-62 հեռախոսահամարով (Մոնիկա Պետրոսյան):

Հայտաձևը կցվում է:

  • Կիսվել: