կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Սիսիանի և Ներքին Հանդի մարտական դիրքեր

Ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Սիսիանի և Ներքին Հանդի մարտական դիրքեր

Ընդդիմադիր պատգամավորները Սյունիքի մարզում այցելել են մարտական դիրքեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Երկու օր է Սյունիքի մարզում ենք:

Իմ գործընկերների` Սեյրան Օհանյանի, Աղվան Վարդանյանի, Արթուր Սարգսյանի, Ագնեսա Խամոյանի, Գեղամ Մանուկյանի, Արթուր Խաչատրյանի և Մհեր Սահակյանի հետ այցելել ենք Սիսիանի և Ներքին Հանդի մարտական դիրքեր:

Հայրենիքը սկսվում է առաջնագծից և յուրաքանչյուրիս պարտքն է լինել զինվորի կողքին»,- գրել է նա:

  • Կիսվել: