չորեքշաբթի, մարտ 22
22 / 3 / 2023
Վթարային ջրանջատում Արարատի մարզում․ որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Վթարային ջրանջատում Արարատի մարզում․ որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 31-ին ժամը 19:00-ից մինչև փետրվարի 1-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի, Նոր Խարբերդ գյուղի Երևանյան խճուղու և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: