ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ

Ապրիլի 24-ին՝ ժամը 06։37-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ կա տուժած։
 
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
 
Պարզվել է, որ «Porshe» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփաբաժան երկաթյա արգելապատնեշին, որը մխրճվել է ավտոմեքենայի մեջ․ վարորդը տեղում մահացել է։
 
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով մետաղյա արգելապատնեշի կառուցատարրերը մասնատել և հեռացրել են ավտոմեքենայից։

  • Կիսվել: