հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վստահ էի, որ կհայտնվեմ լավագույն հնգյակում, քանի որ պրոֆեսիոնալ թիմի հետ եմ աշխատել. Նարե

Վստահ էի, որ կհայտնվեմ լավագույն հնգյակում, քանի որ պրոֆեսիոնալ թիմի հետ եմ աշխատել. Նարե

«Մանկական Եվրատեսիլ-2022»-ում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Հայաստանի պատվիրակ Նարե Ղազարյանը Dance երգով զբաղցրեց երկրորդ հորիզոնականը:  

Մրցույթի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Նարեն խոստովանեց, որ սկզբում հուզվել է, իսկ հիմա ուրախ է: «Վստահ էր, որ կհայտնվեմ լավագույն հնգյակում, քանի որ պրոֆեսիոնալ թիմի հետ եմ աշխատել: Քվեարկության ժամանակ հուզվել էի. երջանկության արցունքներ էին: Ես իրատես եմ ու քաջ գիտակցում եմ՝ եթե երկրորդ հորիզոնականում եմ, ուրեմն արժանի եմ դրան: Ուրախ եմ, որ Ֆրանսիան հաղթեց, քանի որ Լիսանդրոն շատ լավ ելույթ ունեցավ»,-ասաց Նարեն:   

Անդրադառնալով ֆավորիտ երկրներին՝  Նարեն նշեց, որ բոլորին էլ համակրում է ու մի քանի օրվա ընթացքում մտերմացել է մասնակիցների հետ: Նարեն ընդգծեց, որ ինքը քվեարկել է 3 անգամ՝ Իռլանդիայի, Իսպանիայի և Միացյալ Թագավորության պատվիրակների օգտին:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» մասնակցեցին 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց միավորեց «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն էին Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հայաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը, Ֆրանսիան: Մրցույթում հաղթեց Ֆրանսիայի պատվիրակ Լիսանդրոն Oh Maman! երգով:

  • Կիսվել: