երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Վրաստանը և Ադրբեջանը COVID-19-ով հիվանդացության ու մահվան դեպքերի թվով գերազանցում են Հայաստանին

Վրաստանը և Ադրբեջանը COVID-19-ով հիվանդացության ու մահվան դեպքերի թվով գերազանցում են Հայաստանին

Փետրվարի 19-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է COVID-19-ով վարակվածության 170,011 ընդհանուր դեպք, որից 191-ը՝ նոր:

Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակվածության 267,701 ընդհանուր դեպք, որից նորերը՝ 388:

Ադրբեջանում վարակվածները 232 829-ն են, որից 193-ը՝ նոր:

Հայաստանում հաստատվել է մահվան 3,158 ընդհանուր դեպք: Վրաստանում մահվան ընդհանուր դեպքերը հասել են 3,406-ի, Ադրբեջանում՝ 3193-ի: Այսպիսով՝ և՛ Վրաստանը, և՛ Ադրբեջանը COVID-19-ով հիվանդացության, ինչպես նաև մահվան դեպքերի թվով գերազանցում են Հայաստանին:

  • Կիսվել: