Վրաստանը ցանկանում է լինել Եվրոպայի մաս, բայց զարգացած, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին հիմա է
Վրաստանը ցանկանում է լինել Եվրոպայի մաս, բայց զարգացած, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին հիմա է։ Ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին։
«Չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայում ճգնաժամ է և տարբեր մարտահրավերներ, մենք հույս ունենք, որ դրական գործընթացներ կլինեն։ Մենք պետք է հուսանք, որ Եվրոպան իր մեջ ուժ կգտնի գոյատևելու և լինելու այնպիսին, ինչպիսին ավանդաբար եղել է դարերի ընթացքում», – ասել է Միխայիլ Կավելաշվիլին։
Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները պետք է էլ ավելի զգոն լինեն և թույլ չտան ծայրահեղ բռնի գործողություններ, արտաքին միջամտություն․
«Մենք պետք է կենտրոնանանք մեր երկիրն ավելի խաղաղ, կայուն և անվտանգ դարձնելու վրա և միևնույն ժամանակ շարունակենք տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման ուղին՝ ունենալով իրավահավասար հարաբերություններ բոլոր երկրների հետ: Մենք պատրաստ ենք երկխոսության բոլորի հետ», – նշել է նա։


