հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վրաստանում ձմռան ամիսներին ևս քաղաքացիների կոմունալ ծախսերը կփոխհատուցվեն կառավարության կողմից

Վրաստանում ձմռան ամիսներին ևս քաղաքացիների կոմունալ ծախսերը կփոխհատուցվեն կառավարության կողմից

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ քաղաքացիների համար կոմունալ արտոնությունների ծրագիրը կշարունակվի նաև ձմռան ամիսներին։ Այս մասին  կառավարության նիստում  հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, գրում է Aliq.ge-ն։ 

«Մեր քաղաքացիների ընտանիքների եկամուտների նվազումը և աշխատատեղերի կորուստը փոխհատուցելու համար կառավարությունը որոշում է ընդունել կոմունալ վճարների աջակցության ծրագիրը շարունակել նաև նոյեմբեր, դեկտմեբեր, հունվար և փետրվար ամիսների ընթացքում։ Ծրագիրը կգործի նույն սկզբունքով, ինչպես նախկինում․ մինչև 200 կվ էլեկտրաէներգիա ու 200 խմ գազ սպառողների կոմունալ ծախսերը կփոխհատուցվեն կառավարության կողմից»,- հայտարարել է Գախարիան։

  • Կիսվել: