ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վրաստանում ՀՀ-ի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Վրաստանում ՀՀ-ի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Սագարեջոյում հունվարի 20-ին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, գրում է aliq.ge-ն:

«Խորապես ցավում ենք Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգության համար, որը հանգեցրել է մարդկային կյանքերի կորստի։

Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում», — նշված է ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածված հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Վրաստանի Կախեթիի շրջանի Սագարեջոյի քաղաքում 48-ամյա տղամարդն իր տան պատշգամբից գիշերը կրակ է բացել անցորդների վրա, ինչի հետևանքով 6 զոհվել է, 5-ը՝ վիրավորվել:

 

 

  • Կիսվել: