շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը՝ դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ, այցելել են «Խոջիվանք» պանթեոն

Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը՝ դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ, այցելել են «Խոջիվանք» պանթեոն

Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 152-ամյակի կապակցությամբ վիրահայ հասարակայնության ներկայացուցիչները և Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը՝ դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ, այցելեցին Հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն։
 
Ծաղիկներ խոնարհվեցին Հովհաննես Թումանյանի շիրմաքարին, իսկ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը մատուցեց հոգեհանգստյան կարգ։
Այնուհետև, թբիլիսահայ բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի սկիզբ դրած ավանդույթի համաձայն՝ գիրք նվիրելու տոնի շրջանակներում ներկաներին նվիրվեցին գրքեր։
 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: