շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վրաստանում ՀՀ դեսպանն այցելել է Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղեր (լուսանկարներ)

Վրաստանում ՀՀ դեսպանն այցելել է Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղեր (լուսանկարներ)

Նոյեմբերի 22-ին Վրաստանի Քվեմո Քարթլի մարզ կատարած այցի շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Մառնեուլիի շրջանի հայաբնակ Շահումյան, Խոժոռնի, Աղքյորփի գյուղերում, որտեղ հանդիպումներ է ունեցել տեղի և հարակից գյուղերի հայ բնակչության հետ։ Այս մասին տեղեկանում են դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Այցի ընթացքում ՀՀ դեսպանին ուղեկցում էր Քվեմո Քարթլիում Վրաստանի կառավարության ներկայացուցչի տեղակալ Կախա Կոբերիձեն։

Դեսպանության պատվիրակությունը այցելեց գյուղերի հայկական դպրոցներ, ծանոթացավ գյուղերում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև լսեց բնակիչների կողմից բարձրացված հիմնականում կրթական ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցերը։

Շահումյան գյուղում ՀՀ դեսպանն այցելեց Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Սմբատյանի գլխավորած պատվիրակությունը Մառնեուլիի սակրեբուլոյի հայազգի պատգամավորների ուղեկցությամբ այցելեց նաև հայտնի տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանին։

  • Կիսվել: