ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանում ՀՀ դեսպանատունը ցավակցություն է հայտնել հայագետ Զազա Ալեքսիձեի մահվան կապակցությամբ

Վրաստանում ՀՀ դեսպանատունը ցավակցություն է հայտնել հայագետ Զազա Ալեքսիձեի մահվան կապակցությամբ

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը ցավակցություն է հայտնել վրացի պատմաբան, բանասեր, հայագետ, Թբիլիսիի պետական ​​համալսարանի պրոֆեսոր և 1979-2006 թվականներին արևելագիտության ֆակուլտետի հայագիտության բաժնի ղեկավար Զազա Ալեքսիձեի մահվան կապացությամբ։ Այս մասին գրում է «Ալիք Մեդիան»։

Դեսպանատան հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Ցավով տեղեկացանք վրացի պատմաբան, բանասեր, ձեռագրագետ, հայագետ, Թբիլիսիի
պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հայագիտության բաժնի երկար
տարիների ղեկավար Զազա Ալեքսիձեի մահվան մասին։

Մեր վշտակցությունն ենք հայտնում գիտնականի հարազատներին և գործընկերներին»:

  • Կիսվել: