հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Վրաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսի 761 նոր դեպք

Վրաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսի 761 նոր դեպք

Վրաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսի 761 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում, գրում է akhaltskha.net-ը:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 34 201 թեստ, այստեղից 20 281-ը՝ հակագենի արագ թեստով և 13 920-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. Օրական 2,23%, վերջին 14 օրը – 2,03%, վերջին 7 օրը – 2,5%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 286 406 դեպք: Ապաքինվել է ևս 537 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 276 084:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 9 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 849 անձ: Կարանտինային գոտիներում ունենք 229 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 045»,- նշված է տեղեկության մեջ:

  • Կիսվել: