ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք: Այս մասին նշված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքում:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 926 դեպք: Ապաքինվել է ևս 6 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 791:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 2819 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 230-ը:

  • Կիսվել: