երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Վրաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Ախալցխա

Վրաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Ախալցխա

Այսօր պաշտոնական այցով Ախալցխա է ժամանել Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը, գրում է akhaltskha.net-ը:

Օրվա ընթացքում նա այցելեց Ախալցխայի ամերիկյան անկյուն, որտեղ երիտասարդներին պատմել է գրականության և անգլերենի ուսուցման կարևորության մասին։ Ամերիկայի անկյունը Ախալցխայում գործում է 2008 թվականից։​​

Ամերիկայի դեսպանն այցելել է նաև սինագոգ։ Սա Եվրոպայի ամենահին գործող սինագոգն է և գտնվում է այն Ախալցխայում։ Պաշտոնական տվյալներով այն կառուցվել է 1863 թվականին։

Երեք օրվա ընթացքում Ամերիկայի դեսպանը կայցելի Ախալցխայի ևս մի քանի վայրեր։

  • Կիսվել: