երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար

Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար

Վրաստանում արգելվել է դեպի Հայաստան տանող ճանապարհով բեռնատարների երթևեկությունը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
 
Ըստ հաղորդագրության` առատ ձյան պատճառով արգելվել է Նինոծմինդայի միջազգային մայրուղու` մինչև Հայաստանի հետ սահման (90-112 կմ) հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է։
Հիշեցնենք` դեկտեմբերի 18-ից եղանակային պայմանների վատթարացման պատճառով փակ է Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածը:

  • Կիսվել: