ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար

Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար

Վրաստանում արգելվել է Հայաստան տանող ճանապարհով բեռնատար տրանսպորտի երթևեկությունը: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
 
Մասնավորապես, ինտենսիվ ձյան և առատ տեղումների պատճառով Նինոծմինդայի միջազգային մայրուղու` մինչև Հայաստանի հետ սահման (90-112 կմ) հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է:
Ճանապարհները բաց են թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:

  • Կիսվել: