Վրաստանի քաղաքացիություն է ստացել Հայաստանի 131 քաղաքացի
Նախկին քաղաքացիության հիման վրա Վրաստանի քաղաքացիություն է ստացել Հայաստանի 131 քաղաքացի. ՀՀ-ն վարկանիշային աղյուսակում 3-րդն է, այս տվյալը հրապարակվել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) թարմացված զեկույցում, գրում է aliq.ge-ն:
Geostat-ի թարմացված զեկույցի համաձայն, 2024 թվականին Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել 3587 մարդու։ Հատկանշական է նաև, որ 2024 թվականին Վրաստանի քաղաքացիություն ստացած անձանց թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 15 տոկոսով։ Մասնավորապես, 2023 թվականին քաղաքացիություն է ստացել 3111 մարդ։
Վրաստանի քաղաքացիություն ստացածների մեծ մասը նախկինում Ռուսաստանի քաղաքացիներ էին։ Ավելի կոնկրետ, 2024 թվականին Ռուսաստանի 2361 քաղաքացի ստացել է Վրաստանի քաղաքացիություն։
Նախկին քաղաքացիության հիման վրա երկրների վարկանիշային աղյուսակն այսպիսին է.
- Ռուսաստան — 2361 մարդ,
- ԱՄՆ — 110 մարդ,
- Հայաստան — 131 մարդ,
- Ուկրաինա — 175 մարդ,
- Իսրայել — 141 մարդ,
- Հունաստան — 65 մարդ,
- Թուրքիա — 97 մարդ,
- Գերմանիա — 251 մարդ,
- Միացյալ Թագավորություն — 32 մարդ,
- Իրան — նշված չէ,
- Այլ երկրներ -185 մարդ,
- Քաղաքացիություն չունեցող անձինք — 29 մարդ։
Նշենք, որ Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար քաղաքացիները միայն մեկ քննություն են հանձնում, որով ստուգվում է վրաց լեզվի իմացութունը: Երբևէ Վրաստանի քաղաքացիություն չունեցած անձինք քննություն են հանձնում վրաց լեզվից, պատմությունից և օրենսդրությունից: