երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստանի քաղաքացին ոչ սթափ վիճակում Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է

Վրաստանի քաղաքացին ոչ սթափ վիճակում Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է

Հունվարի 25-ին, ժամը 13։17-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ղաչի աղբյուր» կոչվող հատվածում բեռնատար է կողաշրջվել, ներսում քաղաքացի կա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 11 կմ-ին «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ` Ա. Գ., ծնված 1992 թ.) կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս։

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, հանձնել շտապօգնության աշխատակիցներին և հոսանքազրկել ավտոմեքենան:

 Հավելենք, որ shamshyan.com-ի տեղեկություներով վարորդը Վրատանի Հանրապետության քաղաքացի է, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար էլ զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից:

  • Կիսվել: