հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին

Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին

Սեպտեմբերի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի հետ, տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին, կարևորվել է երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության շարունակական զարգացումը։

 

ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

  • Կիսվել: