Վրաստանի դեսպանն ու Ուսուպաշվիլին քննարկել են տարածաշրջանում անվտանգային մարտահրավերները
Սեպտեմբերի 21-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի «Լելո – գործընկերություն հանուն Վրաստանի» քաղաքական խմբի ղեկավար Դավիթ Ուսուպաշվիլիի հետ։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին և այս համատեքստում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը։
ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։
Դ.Ուսուպաշվիլին իր հերթին ընդգծեց խնդիրներն ռազմական ճանապարհով լուծելու անհնարինությունը՝ շեշտելով, որ Վրաստանը մշտապես հարգանք է ցուցաբերել պետությունների տարածքային ամբողջականությանը, և կոչ անելով բոլոր երկրներին պաշտպանել սահմանների անձեռնմխելիության և ինքնիշխանության սկզբունքները։


