երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաերթի ենթարկված 75-ամյա կնոջ կյանքը փրկել չի հաջողվել

Վրաերթի ենթարկված 75-ամյա կնոջ կյանքը փրկել չի հաջողվել

Հունվարի 12-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Կոտայքի մարզի, Վանահովիտ թաղամասի 69-ամյա բնակիչը վարելով «Վոլկսվագեն» մեքենան՝ Հալաբյան փողոցի 67/4 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 75-ամյա Գոհար Վարդանյանին, ինչի հետևանքով նա մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Նույն օրը 75-ամյա կինը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: