շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վրաերթի ենթարկված 68-ամյա կինը մահացել է

Վրաերթի ենթարկված 68-ամյա կինը մահացել է

Հունվարի 4-ին, ժամը 19.15-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում անհայտ անձը անհայտ մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել 68-ամյա Սիլվա Ղամբարյանին, որը մահացել է:

Ժամը 21.00-ին ոստիկանության Բազումի բաժին է ներկայացել Վանաձոր քաղաքի 42-ամյա մի բնակիչ և հայտնել, որ «Օպել» մակնիշի մեքենայով ինքն է Վարդանանց փողոցում վրաերթի ենթարկել 68-ամյա կնոջը:

  • Կիսվել: