կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վրաերթ Կոտայքի մարզում. 35-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 58-ամյա հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Վրաերթ Կոտայքի մարզում. 35-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 58-ամյա հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արա Ա-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Քանաքեռավան խաչմերուկում վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ՝ 58-ամյա Սոս Խ-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» ԲԿ։    Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և նույն վաշտի 2-րդ  դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ 

Մինչ դեպքի վայր կժամանեին քննիչները, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Էդուարդ Աղաբեկյանն ու Լավրենտ Գալստյանը, որպեսզի խցանումներ տեղի չունենան։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Վրաերթի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վրաերթի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ 

  • Կիսվել: