հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վնասել են Մալիշկա գյուղում տեղադրված արագաչափ սարքի լուսարձակը

Վնասել են Մալիշկա գյուղում տեղադրված արագաչափ սարքի լուսարձակը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննական բաժանմունքում գույքի դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի բնակիչ, 63-ամյա Վլադիմիր Վարդանյանը և հայտնել, որ  անհայտ անձը կամ անձինք կոտրել են Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքի լուսարձակը,  լուսարձակի ապակին և ֆիլտրը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կան կասկածներ,  որ այն կոտրել են հոկտեմբերի 15-ից հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ոստիկանություն ահազանգած Վ. Վարդանյանը աշխատում է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ում՝ որպես արտաքին անվտանգության տեսուչ: Եղեգնաձորի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: 

  • Կիսվել: