շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վիճաբանություն-քաշքշուկ. Աշտարակի քաղաքապետն ու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը հարվածել են միմյանց. SHAMSHYAN.com

Վիճաբանություն-քաշքշուկ. Աշտարակի քաղաքապետն ու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը հարվածել են միմյանց. SHAMSHYAN.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը այցելել է Արագածոտնի մարզպետարան, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի միջև:

SHAMSHYAN.com-ի աղբյուրները հայտնում են, որ բանը հասել է նրան, որ քաղաքապետի և վարչության պետի միջև քաշքշուկ է տեղի ունեցել ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել Աշտարակի քաղաքապետի և Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարզաբանումը: 

  • Կիսվել: