չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Վիրտուալ կամուրջ Հայաստանի և Սփյուռքի միջև. հայկական ընկերությունները կծանոթանան միջազգային փորձին (տեսանյութ)

Վիրտուալ կամուրջ Հայաստանի և Սփյուռքի միջև. հայկական ընկերությունները կծանոթանան միջազգային փորձին (տեսանյութ)

2020 թվականի օգոստոսի 3-ին մեկնարկեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ամենամասշտաբային ծրագրերից մեկը՝ «Հայկական վիրտուալ կամուրջը»:

Ծրագիրը նպատակ ունի դառնալու Հայաստանի տեխնոլոլոգիական համայնքը աշխարհին կապող, կամրջող հարթակ, որը միևնույն ժամանակ հիմք կհանդիսանա Սփյուռքի տեխնոլոգիական համայնքի հետ միասնական փոխգործակցության համար:

Այս նպատակն իրագործելու համար «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրն ընդգրկում է երկու՝ ինկուբացիոն և աքսելերացիոն կրթական բաղադրիչներ, որոնց նպատակն է հայ մասնակիցների համար ստեղծել հնարավորություններ՝ միջազգային գործակցության հմտությունների ձևավորման և ներդրումների ներգրավման ուղղություններով: 

 

Ծրագրի ինկուբացիոն բաղադրիչի շրջանակում 2020 թ․ Դրեյփերի համալսարանի համապատասխան ծրագրով մասնագիտական վերապատրաստման դասընթացներ են անցել 13 հայ ձեռներեցներ:

Իսկ ակսելերացիոն ծրագրով 15 ընկերություններ 8 շաբաթ տևողությամբ դասընթացներ են անցել համաշխարհային ճանաչում ունեցող ոլորտի լավագույն մասնագետների հետ:

2020 թվականի հունվարի 28-ին ծրագրի մասնակից հաղթող ընկերություններն իրենց արտադրանքը կներկայացնեն Սիլիկոնյան հովտի վենչուրային ընկերություններին, ներդրողներին և սփյուռքահայ մասնագետներին: Լավագույն ծրագրերը կստանան ներդրումներ: 

2021 թ․ ծրագիրն ընդլայնվելու է, շրջանակներն ու մասնակցության թվերը կրկնապատկվելու են:

Նախագիծն իրականացվում է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ներկայացուցչության հետ համատեղ:

  • Կիսվել: