շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վիրավոր զինվորին երեք ժամ գրկած ճանապարհ է անցել, վերադառնալուց մի քանի ժամ անց զոհվել է, ամենաթանկս տվեցի հայրենիքին․ զոհված զինծառայողի մայր (տեսանյութ)

Վիրավոր զինվորին երեք ժամ գրկած ճանապարհ է անցել, վերադառնալուց մի քանի ժամ անց զոհվել է, ամենաթանկս տվեցի հայրենիքին․ զոհված զինծառայողի մայր (տեսանյութ)

Գոռը սովորում էր Վագեն Սարգսյանի անվան ինստիտուտում, սպա էր, իր զինվորների համար այնքան բան է արել , բոլորն էլ գիտեմ։ Երեք ժամ վիրավոր զինվորին գրկած ճանապարհ է անցել, վերադարձել, մի քանի ժամ հետո հրետանու կրակոցից զոհվել է տղաս։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 2022թ-ի սեպտեմբերյան պատերազմում զոհված զինծառայող Գոռ Ասատրյանի մայրը։

Գոռը ծառայում էր Սոթքում, զոհվել է սեպտեմբերի 13-ին։

«Երբեք չէր դժգոհում, միշտ ուրախ, հանգիստ, հիանում էր իր տղաներով, ասում էր՝ 72 տղա ունեմ, նկատի ուներ իր հրամանատարության տակ գտնվող զինվորներին»,- ասաց Գոռ Ասատրյանի մայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

  • Կիսվել: