հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Վիրահայերը Ս. Սարգսի տոնին ընդառաջ երթ են կատարել

Վիրահայերը Ս. Սարգսի տոնին ընդառաջ երթ են կատարել

Փետրվարի 11-ին, Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, ուխտավորները Թբիլիսիի Սբ.Էջմիածին եկեղեցուց դեպի «Սուրբ Սարգիս» մատուռ երթ կատարեցին, գրում է aliq.ge-ն:

Ավանդույթի համաձայն, մոմավառությունից և աղոթքից հետո ուխտավորների թափորը շարժվեց դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ էլ բաժանվեցին տոնի խորհրդանիշ աղաբլիթները:

Վաղը՝ փետրվարի 12-ին, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կմատուցվի Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների հիշատակին Սուրբ և Անմահ Պատարագ:

 

  • Կիսվել: