ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վիլեն Գալստյանի ստեղծած փայլուն կերպարներն ընդմիշտ կմնան հայ պարարվեստի պատմության մեջ. ՀՀ նախագահը ցավակցել է մեծ արտիստի ընտանիքին

Վիլեն Գալստյանի ստեղծած փայլուն կերպարներն ընդմիշտ կմնան հայ պարարվեստի պատմության մեջ. ՀՀ նախագահը ցավակցել է մեծ արտիստի ընտանիքին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ.

«Խոր ցավով տեղեկացա բալետի հայ մեծանուն արտիստ, պարուսույց, Հայաստանի ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի մահվան մասին:

Վիլեն Գալստյանի բալետային գործունեությունը մի ամբողջ ստեղծագործական դարաշրջան էր, որը հարստացրեց թե՛ հայրենական, թե՛ համաշխարհային բալետը: Նրա՝ հրաշալի մենակատարի և տաղանդավոր բեմադրիչի արվեստով ու վարպետությամբ հիացել են ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրի մեծահամբավ բեմերում:

Վիլեն Գալստյանի ստեղծած փայլուն բալետային կերպարները, որոնք կերտելու գաղտնիքները նա երկար տարիներ նաև փոխանցում էր իր սաներին, ընդմիշտ կմնան հայ պարարվեստի և բալետի պատմության մեջ։

Ցավակցում և մխիթարանքի խոսքերս եմ հղում մեծ արտիստի ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին»: 

  • Կիսվել: