չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Վիկտոր Սողոմոնյանը լրատվամիջոց է ստեղծում, նա 3 հիմնական նպատակ ունի

Վիկտոր Սողոմոնյանը լրատվամիջոց է ստեղծում, նա 3 հիմնական նպատակ ունի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նոր լրատվամիջոց է ստեղծել։ Այդ մասին նա տեղեկացրել է «Փաստ» լրատվականին։

Միևնույն ժամանակ նա չի գաղտնազերծել ոչ նոր լրատվականի անունը, ոչ ֆինանսավորման աղբյուրները։

Սողոմոնյանը միայն ասել է, որ նոր լրատվականը հիմնված է լինելու պրոդեսիոնալիզմի հենքի վրա, չի տարածելու բամբասանք և ատելություն։ Այն, ըստ Սողոմոնյանի, լինելու է մի լրատվամիջոց, որը հրապարակումներ է կատարելու Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կյանքի մասին։

  • Կիսվել: