երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Վիգեն Էուլջեքչյանի կինն արդեն Հայաստանում է

Վիգեն Էուլջեքչյանի կինն արդեն Հայաստանում է

Վիգեն Էուլջեքչյանի կինն արդեն Հայաստանում է: «Զվարթնոց» օդանավակայանում նա հուզվեց` տեսնելով իրեն դիմավորելու եկած լրագրողներին ու մյուս քաղաքացիներին։ Լինդա Էուլջեքչյանին դիմավորողների մեջ էին նաև ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն ու նրա եղբայրը` Նաիրի Սարգսյանը։

«Ես շատ ուրախ եմ։ Ուզում եմ տեսնել Վիգենին՝ 5 տարի անց։ Ինձ համար այս պահին ամենակարևորն այն է, որ Վիգենին տեսնեմ։ Չեմ հավատում, որ սա իրականություն է։ Երբ Վիգենը Լիբանան հասնի, մենք անպայման մեր որդու հարսանիքը կանենք»,–ասաց Լինդան հավաքվախծներին։

  • Կիսվել: