ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Հունվարի 25-ին, ժամը 23.40-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Հունդաի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 26-ին, ժամը 10.30-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 31-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 26-ին, ժամը 07.00-ին, Երևանի Զավարյան փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 26-ին, ժամը 10.15-ին, Երևանի Սասունցի Դավթի և Մուրացանի փողոցների խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***

Հունվարի 25-ին, ժամը 19.45-ին, Երևանի Փափազյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա և 74-ամյա երկու տղամարդու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 26-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արարատի մարզի Ռանչպար գյուղում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. 39-ամյա վարորդը և 57-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 26-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Լեքսուս» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուսի» 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել. 61-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 26-ին, ժամը 14.40-ին, Գորիս քաղաքի Մաշտոցի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

  • Կիսվել: