Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում
Հունվարի 20-ին, ժամը 01.30-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 20-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Միցուբիշի» մակնիշի մեքենաներ: «Միցուբիշիի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 20-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 66,5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 20-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 82-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» բեռնատարը և «Մերսեդես» մակնիշի մեքենան: «Մերսեդեսի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 20-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենաներ: «Օպել Զաֆիրայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: